Недвижимость Продажа

Սնանկ ճանաչված Դավիթ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի բաց-դասական եղանակով աճուրդ վաճառք

2026թ. հոկտեմբերի 26-ին ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/0176/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Նարեկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված Դավիթ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից Աճուրդի է ներկայացվում՝ ԼՈՏ 1. Opel մակնիշի, Astra 1.6 տիպարի, 35 MG 089 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 1998թ., նույնացման համարը՝ W0L0TGF48X2005820, սեփականության վկայական՝ KB309980, տրված՝ 08.08.2017թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ հետչբեկ, գույնը՝ մուգ կապույտ մետալիկ, շարժիչը բենզինային, սրահը՝ գտնվում է վատ վիճակում, տրանսպորտային միջոցի վիճակը՝ վատ, տրանսպորտային միջոցի սրահը՝ կտորե երեսպատվածք, գույնը՝ սև, առկա են վնասված պատռված հատվածներ նստատղերին, գտնվում է մաշված վիճակում, անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում ենթակա են շահագործման, թափքի ընդհանուր մակերեսին ակնադիտական եղանակով տեսանելի են խորը կոռոզիայի ենթարկված հատվածներ, տեղ- տեղ առկա են ներկաթափվածություններ, ընդհանուր առմամբ թափքը գտնվում է վատ վիճակում, առկա են դեֆորմացված քերծված հատվածներ: Մեկնարկային գինը՝ 400.500 /հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 19.10.2026թ.ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, հայտում պետք է նշվի նաև հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, որով վերջինս կհաստատի ծանուցումների ստացումը: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2470090344860000: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թիվ 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդը սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այ լհարցով կարող եք էլեկտրոնային փոստով nsbankcruptcy@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 033 540 555։
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать