Անշարժ գույք
Վաճառք
Արման Բորիկի Սարգսյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին
03.11.2026թ. ժամը 12:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա Արման Բորիկի Սարգսյանի ՍնԴ/1020/04/25 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով: Լոտ 1 - Արման Բորիկի Սարգսյանի վարկային պարտավորությունների կատարման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված, Հարություն Ռաֆիկի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Շենգավիթ, Մանթաշյան 1 նրբ. 7/1 տ. անշարժ գույք, 3 հարկանի, նկուղով, ձեղնահարկով, հողամասի մակերեսը 0,0335 հա, շենքի մակերեսը 443.7քմ, վերանորոգվածությունը 0-7 բալային սանդղակով համապատասխանում է 3.0 բալին, մեկնարկային գինը 77,760,000 ՀՀ դրամ: Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով: Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը: բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ Արտակ Հովակիմյանի սնանկության հատուկ հաշվին՝11811017469501 Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 23.10.2026թ.-ից մինչև 27.10.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում: Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ: Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Արտակ Հովակիմյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։