Транспорт
Продажа
«ՈՒՍՏՐ ՄԱՄԻԿՈՆ» ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին Սնանկ ճանաչված <<ՈՒՍՏՐ ՄԱՄԻԿՈՆ >> ՍՊԸ-ի (ՍՆԴ /1410/04/19) սեփականությունը հանդիսացող և << ԱՄԻՕ ԲԱՆԿ >> ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձին պատկանող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների հրապարակային 2026թ․նոյեմբերի 02-ին, ժամը 14։00-ին սակարկությամբ աճուրդով վաճառք կազմակերպելու և անցկացման մասին։ 2026թ. հունիսի 30-ին, ժամը 15:00-ին, նշանակված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ 2026թ, հուլիսի 20-ին, ժամը 15։00-ին, 2026թ․օգոստոսի 28-ին, ժամը 14։00-ին կայացած կրկնաճուրդները հայտարարվել են չեղյալ։ 2026թ․հոկտեմբերի 07-ին, ժամը 14։00-ին, նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Տեղեկացնում եմ, որ 2026թ․նոյեմբերի 02-ին, ժամը 14։00-ին կանցկացվի թվով երերորդ աճուրդը։ Երևան,Նոր Նորքի 9-րդ զանգված Վիլնյուսի փողոց 79 շենք, 14 բն. հասցեում կկայանա «ՈՒՍՏՐ ՄԱՄԻԿՈՆ» ՍՊ ընկերության պարտավորությունների կատարման ապահովման նպատակով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում (այժմ՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ) գրավադրված, երրորդ անձին պատկանող, թեթև մարդատար մեկ տրանսպորտային միջոցը, և «ՈՒՍՏՐ ՄԱՄԻԿՈՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող թեթև մարդատար մեկ տրանսպորտային միջոցների հրապարակային սակարկությամբ աճուրդով վաճառքը, բաց, դասական եղանակով, 2 առանձին լոտերով, ներքոնշված մեկնարկային գներով. ԼՈՏ 1. ․ «MERSEDES-BENZ» մակնիշի, S550 տիպարի, 70DD007 հաշվառման համարանիշով, WDD2221851A056407 նույնականացման համարով, թողարկման տարեթիվը՝ 2014թ․, թափքի տեսակը՝ Սեդան, գույնը՝ սև, վազքը կազմում է 120․000 կմ, շարժիչի հզորությունը՝330/455 ԿՎ/Ձուժ, սրահը կաշվով երեսապատված, շարժիչը` բենզինային, գտնվում է անսարք վիճակում, ընդհանուր գնահատմամբ տրանսպորտային միջոցը գտնվում է վատ վիճակում։ Աճուրդի մեկնարկային գինը առաջարկվում է՝ 4․160․000 ՀՀ դրամ։ ԼՈՏ 2. ․ ԳԱԶ(ГАЗ) մակնիշի, 311000 տիպարի, XTH31100021119905 նույնականացման համարով, թողարկման տարեթիվ՝ 2002թ․, թափքի տեսակը՝,Սեդան, գույնը՝ Ավանտյուրա(սև), շարժիչի հզորություն՝ 81/110 ԿՎ/Ձուժ, հաշվառման համարանիշը՝ 006 US 06, սրահը՝ կտորով երեսապատված, գտնվում է մաշված վիճակում, շարժիչը՝ բենզինային, տրանսպորտային միջոցը գտնվում է վատ վիճակում։ Աճուրդի մեկնարկային գինը առաջարկվում է՝ 294․400 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողներն սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, պետք է հայտ ներկայացնեն ՀՀ սնանկության դատարան, ք. Երևան, Օտյան փող., շ. 53/2 հասցեով: Հայտին կից պետք է ներկայացնել աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև՝ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսը, որոնք պետք է, մինչև աճուրդի, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, վճարվեն փոխանցումով *ՎՏԲ-Հայաստան Բանկ* ՓԲԸ-ի “Նորք” մասնաճյուղում Յուրիկ Վազգենի Օհանյանի / <<«ՈՒՍՏՐ ՄԱՄԻԿՈՆ >> ՍՊԸ-ի համար/ անվամբ բացված սնանկության թիվ 16075034719914 հատուկ հաշվեհամարին: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդով վաճառվող գույքի վաճառքի, նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 10 օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը /գնման գինը/, հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանին /հեռ. Հեռ,՝ (091) 89 04 77 /, (093) 30 25 33:
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.