Տրանսպորտ
Վաճառք
Ա/Ձ Հարություն Միշայի հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման և անցկացման մասին:
Ա/Ձ Հարություն Միշայի հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման և անցկացման մասին: 2026թ-ի հոկտեմբեր 10-ին ժամը 11.00-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում ք. Երևան Օտյան 53/2 հասցեում կրկնաճուրդային վաճառքի էր դրված ՀՀ սնանկության դատարանի19.07.2024թ-ի թիվ ՍՆԴ/1789/04/24 վճռով սնանկ ճանաչված Ա/Ձ Հարություն Միշայի Հայրապետյանին (ՀՎՀՀ 24206323, գր.համար 282.09041, գր. օր 27.04.2007թ. անձ. AU0308975, տրված 10.06.2021թ.001-ից, հասցե ՀՀ ք. Երևան Ավան Առինջ, 2 միկրո. Զ շենք, բն.22 ) սեփականության իրավունքով պատկանող 2 հատ տրանսպորտային միջոցներ՝ 2 առանձին լոտերով ընդհանուր մեկնարկային գինը 2 լոտերը միասին 3.879.520 ՀՀ դրամ, սակայն կրկնաճուրդ վաճառքը չկայացավ հայտեր չլինելու պատճառով: 2026թ-ի նոյեմբերի 10-ին ժամը 11.00-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում ք. Երևան Օտյան 53/2 հասցեում կրկնաճուրդային վաճառքի է դրվում ՀՀ սնանկության դատարանի 19.07.2024թ-ի թիվ ՍՆԴ/1789/04/24 վճռով սնանկ ճանաչված Ա/Ձ Հարություն Միշայի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող 2 հատ տրանսպորտային միջոցների կրկնաճուրդ վաճառք նախորդ 2026թ-ի սեպտեմբերի 10-ին ժամը 11.00-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում ք. Երևան Օտյան 53/2 հասցեում 2 լոտերի չկայացած կրկնաճուրդ վաճառքի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գներով, որոնց կրկնաճուրդ վաճառքը կայանալու է բաց դասական եղանակով 2 առանձին լոտերով, ընդհանուր մեկնարկային գինը 2 լոտերը միասին 3.491.568 ՀՀ դրամով: Լոտ 1.KIA FORTE 40 UU 505 պետ. համարանիշի տրանսպորտային միջոց, թող. տարեթիվ 2017թ., բենզինային, 147 ձիու ուժ, գույնը մետալիկ, վիճակը բարվոք, նույն. համար vin 3KPFK4A71HE136793, մեկնարկային գինը 1.482.720 (մեկ միլիոն չորս հարյուր ութսուն երկու յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ: Լոտ 2. AUDI A8L 4.2 FSI QUATTRO մակնիշի 88 PG 888 պետ. համարանիշի տրանսպորտային միջոց, թող. տարեթիվ 2012թ., բենզինային, շարժիչը և փոխանցման տուփը բացակայում է, նույն. համար vin WAUZZZ4H9CN033732 մեկնարկային գինը 2.008.848 (երկու միլիոն ութ հազար ութ հարյուր քառասուն ութ) ՀՀ դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի նոտարական վավերացման, պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները և աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները՝ հայտ ներկայացնելու համար նախապես պետք է վճարեն աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, որը վճարվում է անկանխիկ փոխանցումով Ա/Ձ Հարություն Միշայի Հայրապետյանի անվամբ §ՎՏԲ-Հայաստան µ³ÝϦ ՓԲԸ-ում բացված թիվ 16069049956301 Հայկ Կոշեցյանի սնանկության հատուկ հաշվեհամարին մինչև աճուրդին նախորդող 5-րդ աշխատանքային օրվա, այն է՝ 03.11.2026թ. ժամը 16.00: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդին մասնակից չհանդիսացող, սակայն աճուրդին ներկա գտնվել ցանկացող անձինք ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում: Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում: Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕց վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ: Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով: Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Տրանսպորտային միջոցների մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ա/Ձ Հարություն Միշայի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանին 091.35.85.40 հեռախոսահամարով կամ hayk.koshetsyan@mail.ru/ էլ. փոստին:
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։