Всё, что происходит вокруг вас
Объявления, официальные оповещения вплоть до вашей улицы и дома, и новости — от мира до вашего населённого пункта.
Последние объявления
Все →Главные новости
Все →Только проверенные новости — не менее 3 независимых источников.
🔷Իրազեկում․ նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
5 950 դրամի փոխարեն 8 000 դրամ, 28 650–ի փոխարեն` 88 650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները Արագացված ծառայության միջոցով Երևանում այն կարելի է ստանալ 24 ժամվա ընթացքում, մարզերում` 48 ժամվա ընթացքում, ասում է ՆԳՆ ոստիկանության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ @ArmeniaSputnik
Պայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 17։50-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վերֆելի փողոցի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեռևս չպարզված հանգամանքներում պայթել է «Opel» մակնիշի ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։11-ին, մարել՝ 18։31-ին։ Երկու...
Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայ պետական և քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը։ Ծնվել է 1961թ. փետրվարի 15-ին Ապարանի շրջանի Թթուջուր գյուղում: 1990-1995թթ.՝ Ապարանի շրջխորհրդի պատգամավոր: 1997-1999թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ: ԵԿՄ Արագածոտնի մարզխորհրդի նախագահ: 1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 98 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, պաշտպանության ենթահանձնաժողովի...
Ավելի քան վեց տարի քրեական հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տառապանք պատճառելու համար. «Փաստինֆո»
Ավելի քան վեց տարի քրեական հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տառապանք պատճառելու համար. «Փաստինֆո» Գրիգորյանը հայցադիմումում պահանջել էր նաև 8 մլն դրամ՝ որպես ազատ տեղաշարժվելու իրավունքի արգելքի առաջացած վնասի փոխհատուցում։ Այս հայցադիմումը չի բավարարվել։ 📎Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։ Դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելը, դատավորի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Գործն անցավ դատական տարբեր ատյաններով, և ի վերջո Հակակոռուպցիոն դատարանը 2025թ․ հունվարի 22-ին արդարացման վճիռ կայացրեց` ճանաչելով Դավիթ Գրիգորյանի անմեղությունը։ @ArmeniaSputnik
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք 1 բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս
ՆԳՆ քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և համագործակցելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, ձեռք են բերել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները, Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արտենիի օբսիդիանի հանքավայրում՝ թույլտվությամբ հատկացված սահմաններից դուրս, գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա իրականացրել է ապօրինի արդյունահանում և...
Pashinyan Departs for Cambodia to Attend 20th Francophonie Summit
During his stay in the Cambodian capital of Phnom Penh, Pashinyan will participate in the 20th Summit of the International Organization of La Francophonie (OIF). Alongside the main summit sessions, Pashinyan is scheduled to hold bilateral meetings wi