Normal
📌 Սեպտեմբերի 25-ին և հոկտեմբերի 1-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Վանաձորի օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել էր Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի…
#ճանաչողականայց
#Հայհիդրոմետ #Armhydromet
📌 Սեպտեմբերի 25-ին և հոկտեմբերի 1-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Վանաձորի օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել էր Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի աշակերտներին:
🌦️ Այցի ընթացքում կայանի աշխատակիցները աշակերտներին ներկայացրել են օդերևութաբանական դիտարկումների իրականացման գործընթացը, կիրառվող գործիքներն ու սարքավորումները, ինչպես նաև դրանց միջոցով տարբեր օդերևութաբանական պարամետրերի չափման և գրանցման կարգը։
🤝 Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու օդերևութաբանի մասնագիտական աշխատանքին և հասկանալու, թե որքան կարևոր են կանոնավոր ու ճշգրիտ օդերևութաբանական դիտարկումները եղանակային տեղեկատվության ձևավորման համար։
Original on Telegram