Обычное
💧 Ի՞ՆՉ Է ԳԵՏԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
💧 Ի՞ՆՉ Է ԳԵՏԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
Ջրերի որակի մոնիթորինգը ջրի որակի վերաբերյալ տվյալների համակարգված հավաքման, չափման, լաբորատոր հետազոտության, վերլուծության և գնահատման գործընթաց է։
Ջրի որակի մոնիթորինգը կարևոր է ջրային ռեսուրսների վիճակը գնահատելու, աղտոտվածության հնարավոր փոփոխությունները բացահայտելու և ջրային էկոհամակարգերի պահպանությանն ուղղված որոշումների կայացման համար։
🌊 Ինչպե՞ս է իրականացվում գետերի ջրի որակի մոնիթորինգը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը գետերի ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է սահմանված դիտակետերում՝
📍 դաշտային դիտարկումների և չափումների,
🧴 ջրի նմուշառման,
🚚 նմուշների սահմանված պայմաններում տեղափոխման,
🔬 լաբորատոր հետազոտությունների,
📊 ստացված արդյունքների վերլուծության և գնահատման միջոցով։
https://www.facebook.com/share/1Ga8CtJK2V/?mibextid=wwXIfr
Оригинал в Telegram