Սովորական

💧 Ի՞ՆՉ Է ԳԵՏԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

💧 Ի՞ՆՉ Է ԳԵՏԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ Ջրերի որակի մոնիթորինգը ջրի որակի վերաբերյալ տվյալների համակարգված հավաքման, չափման, լաբորատոր հետազոտության, վերլուծության և գնահատման գործընթաց է։ Ջրի որակի մոնիթորինգը կարևոր է ջրային ռեսուրսների վիճակը գնահատելու, աղտոտվածության հնարավոր փոփոխությունները բացահայտելու և ջրային էկոհամակարգերի պահպանությանն ուղղված որոշումների կայացման համար։ 🌊 Ինչպե՞ս է իրականացվում գետերի ջրի որակի մոնիթորինգը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը գետերի ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է սահմանված դիտակետերում՝ 📍 դաշտային դիտարկումների և չափումների, 🧴 ջրի նմուշառման, 🚚 նմուշների սահմանված պայմաններում տեղափոխման, 🔬 լաբորատոր հետազոտությունների, 📊 ստացված արդյունքների վերլուծության և գնահատման միջոցով։ https://www.facebook.com/share/1Ga8CtJK2V/?mibextid=wwXIfr
Բնօրինակը Telegram-ում
0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար