Սովորական
🌦️ 🌤️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
🌦️ 🌤️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հոկտեմբերի 1-6-ը
🟨 Երևանում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին, 6-ին` գիշերը և երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
🟨 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 4-ի գիշերը, 5-6-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։
https://www.meteomonitoring.am/web/meteorology/weather-forecast-in-armenia/7
https://t.me/ArmhydrometWeatherForecast_bot
#եղանակըՀայաստանում #եղանակնայսօր #հոկտեմբերի1
Բնօրինակը Telegram-ում