Սովորական
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերից և նոյեմբերի 30- ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային շրջաններում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, ինչպես նաև Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն։ Վարորդներին հորդորում ենք ձյան պայմաններում ցուցաբերել առավելագույն զգոնություն:
🌧️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
նոյեմբերի 29-ից դեկտեմնբերի 4-ը
🟫 Երևանում նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ին, 3-ի երեկոյան, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
🟫 Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի ուշ երեկոյան, 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 1-3-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 13-15 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ին ցերեկային ժամերին շրջանների զգալի մասում աստիճանաբար կնվազի 2-3, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում ՝ 8-12 աստիճանով:
https://meteomonitoring.am/web/meteorology/weather-forecast-in-armenia/1
https://t.me/ArmhydrometWeatherForecast_bot
#եղանակըՀայաստանում #եղանակնայսօր #նոյեմբերի29
Բնօրինակը Telegram-ում