Обычное

🌧️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

🌧️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ նոյեմբերի 28-ից դեկտեմնբերի 3-ը 🟦 Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի և դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան ժամերին, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ 🟦 Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի և դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-2-ին, 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 30-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին ցերեկային ժամերին շրջանների զգալի մասում աստիճանաբար կնվազի 2-3, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում ՝ 7-10 աստիճանով: https://meteomonitoring.am/web/meteorology/weather-forecast-in-armenia/1 https://t.me/ArmhydrometWeatherForecast_bot #եղանակըՀայաստանում #եղանակնայսօր #նոյեմբերի28
Оригинал в Telegram
0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать