Обычное
📌 Նոյեմբերի 25-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիան ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել էր Արթիկ քաղաքի N3 ավագ դպրոցի աշակերտներին։
#ճանաչողականայց
#Հայհիդրոմետ #Armhydromet
📌 Նոյեմբերի 25-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիան ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել էր Արթիկ քաղաքի N3 ավագ դպրոցի աշակերտներին։
🔬 Ճանաչողական այցի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին, մակերևութային ջրերի և մթնոլորտային օդի որակի ուսումնասիրման գործընթացներին, ինչպես նաև կիրառվող սարքավորումներին։
🌱 Մասնագետները ներկայացրել են շրջակա միջավայրի նմուշների հետազոտման և լաբորատոր փորձարկումների առանձնահատկությունները՝ ընդգծելով դրանց կարևորությունը բնապահպանական մոնիթորինգի իրականացման գործում։
🤝 Այցը հնարավորություն է տվել աշակերտներին գործնականում ծանոթանալու լաբորատոր աշխատանքներին և շրջակա միջավայրի մոնիթորինգի կարևորությանը։
Оригинал в Telegram