Normal

📌 Նոյեմբերի 25-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիան ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել էր Արթիկ քաղաքի N3 ավագ դպրոցի աշակերտներին։

#ճանաչողականայց #Հայհիդրոմետ #Armhydromet 📌 Նոյեմբերի 25-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիան ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել էր Արթիկ քաղաքի N3 ավագ դպրոցի աշակերտներին։ 🔬 Ճանաչողական այցի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին, մակերևութային ջրերի և մթնոլորտային օդի որակի ուսումնասիրման գործընթացներին, ինչպես նաև կիրառվող սարքավորումներին։ 🌱 Մասնագետները ներկայացրել են շրջակա միջավայրի նմուշների հետազոտման և լաբորատոր փորձարկումների առանձնահատկությունները՝ ընդգծելով դրանց կարևորությունը բնապահպանական մոնիթորինգի իրականացման գործում։ 🤝 Այցը հնարավորություն է տվել աշակերտներին գործնականում ծանոթանալու լաբորատոր աշխատանքներին և շրջակա միջավայրի մոնիթորինգի կարևորությանը։
Original on Telegram
0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment