Обычное
📌 Նոյեմբերի 20-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայանը հյուրընկալել էր Մերձավանի միջնակարգ դպրոցի աշակերտներին:
#ճանաչողականայց
#Հայհիդրոմետ #Armhydromet
📌 Նոյեմբերի 20-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայանը հյուրընկալել էր Մերձավանի միջնակարգ դպրոցի աշակերտներին:
🌱 Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են կայանի աշխատանքներին, ագրոօդերևութաբանական դիտարկումների իրականացման գործընթացին, ինչպես նաև եղանակային և գյուղատնտեսական պայմանների ուսումնասիրման համար կիրառվող սարքերին ու գործիքներին։
🔍 Մասնագետները ներկայացրել են դիտարկումների իրականացման, տվյալների հավաքագրման և գրանցման առանձնահատկությունները՝ անդրադառնալով դրանց կարևորությանը գյուղատնտեսության վրա եղանակային պայմանների ազդեցության գնահատման գործում։
🤝 Ճանաչողական այցը հնարավորություն է տվել աշակերտներին գործնականում ծանոթանալու ագրոօդերևութաբանական աշխատանքներին և ավելի լավ պատկերացում կազմելու գյուղատնտեսության ոլորտում օդերևութաբանական տվյալների կարևորության մասին։
Оригинал в Telegram