Normal

📌 Նոյեմբերի 20-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայանը հյուրընկալել էր Մերձավանի միջնակարգ դպրոցի աշակերտներին:

#ճանաչողականայց #Հայհիդրոմետ #Armhydromet 📌 Նոյեմբերի 20-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայանը հյուրընկալել էր Մերձավանի միջնակարգ դպրոցի աշակերտներին: 🌱 Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են կայանի աշխատանքներին, ագրոօդերևութաբանական դիտարկումների իրականացման գործընթացին, ինչպես նաև եղանակային և գյուղատնտեսական պայմանների ուսումնասիրման համար կիրառվող սարքերին ու գործիքներին։ 🔍 Մասնագետները ներկայացրել են դիտարկումների իրականացման, տվյալների հավաքագրման և գրանցման առանձնահատկությունները՝ անդրադառնալով դրանց կարևորությանը գյուղատնտեսության վրա եղանակային պայմանների ազդեցության գնահատման գործում։ 🤝 Ճանաչողական այցը հնարավորություն է տվել աշակերտներին գործնականում ծանոթանալու ագրոօդերևութաբանական աշխատանքներին և ավելի լավ պատկերացում կազմելու գյուղատնտեսության ոլորտում օդերևութաբանական տվյալների կարևորության մասին։
Original on Telegram
0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment