Սովորական
🌧️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
🌧️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
նոյեմբերի 25-30-ը
🟦 Երևանում նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին՝ գիշերը և առավոտյան սպասվում է անձրև։
🟦 Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ի ցերեկը, 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին առանձին շրջաններոում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 4-6, 26-ի գիշերը՝ 8-10 աստիճանով։
https://meteomonitoring.am/web/meteorology/weather-forecast-in-armenia/1
https://t.me/ArmhydrometWeatherForecast_bot
#եղանակըՀայաստանում #եղանակնայսօր #նոյեմբերի25
Բնօրինակը Telegram-ում