Обычное

📌 Նոյեմբերի 20-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ախուրյանի գետավազանի հիդրոլոգիական կայանի Ախուրիկ-Ախուրիկ հիդրոլոգիական դիտակետում հյուրընկալվել էին Գյումրու…

#ճանաչողականայց #Հայհիդրոմետ #Armhydromet 📌 Նոյեմբերի 20-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ախուրյանի գետավազանի հիդրոլոգիական կայանի Ախուրիկ-Ախուրիկ հիդրոլոգիական դիտակետում հյուրընկալվել էին Գյումրու տնտեսագիտական վարժարանի աշակերտները։ 🌦️ Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են դիտակետի աշխատանքներին, հիդրոլոգիական դիտարկումների իրականացման գործընթացին, ինչպես նաև ուսումնասիրել ջրի մակարդակի և հոսքի չափման համար կիրառվող սարքերն ու գործիքները։ 🔍 Մասնագետները ներկայացրել են հիդրոլոգիական դիտարկումների իրականացման, տվյալների հավաքագրման և գրանցման առանձնահատկությունները՝ բացատրելով դրանց կարևորությունը գետերի ջրային ռեժիմի ուսումնասիրության և գնահատման գործում։ 🤝 Ճանաչողական այցը հնարավորություն է տվել աշակերտներին գործնականում ծանոթանալու հիդրոլոգիական դիտարկումներին և ավելի լավ պատկերացում կազմելու ջրային ռեսուրսների մշտադիտարկման կարևորության մասին։
Оригинал в Telegram
0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать