Սովորական
📌 Նոյեմբերի 20-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ախուրյանի գետավազանի հիդրոլոգիական կայանի Ախուրիկ-Ախուրիկ հիդրոլոգիական դիտակետում հյուրընկալվել էին Գյումրու…
#ճանաչողականայց
#Հայհիդրոմետ #Armhydromet
📌 Նոյեմբերի 20-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ախուրյանի գետավազանի հիդրոլոգիական կայանի Ախուրիկ-Ախուրիկ հիդրոլոգիական դիտակետում հյուրընկալվել էին Գյումրու տնտեսագիտական վարժարանի աշակերտները։
🌦️ Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են դիտակետի աշխատանքներին, հիդրոլոգիական դիտարկումների իրականացման գործընթացին, ինչպես նաև ուսումնասիրել ջրի մակարդակի և հոսքի չափման համար կիրառվող սարքերն ու գործիքները։
🔍 Մասնագետները ներկայացրել են հիդրոլոգիական դիտարկումների իրականացման, տվյալների հավաքագրման և գրանցման առանձնահատկությունները՝ բացատրելով դրանց կարևորությունը գետերի ջրային ռեժիմի ուսումնասիրության և գնահատման գործում։
🤝 Ճանաչողական այցը հնարավորություն է տվել աշակերտներին գործնականում ծանոթանալու հիդրոլոգիական դիտարկումներին և ավելի լավ պատկերացում կազմելու ջրային ռեսուրսների մշտադիտարկման կարևորության մասին։
Բնօրինակը Telegram-ում