Normal
❄️ Ձմեռային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում
❄️ Ձմեռային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում
🌊 Սևանա լիճը համարվում է Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը, սակայն զբոսաշրջության հիմնական սեզոնը ասյտեղ ամառն է։
🌿 ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում ձմեռային զբոսաշրջության համար նպաստավոր տեղանքների քարտեզագրում» գիտահետազոտական նախագծի շրջանակներում նոյեմբերի 11-13-ը իրականացվել է աշխատանքային այց Գեղարքունիք մարզ։
🏞️ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում քննարկվել են բնության վրա հիմնված և ձմեռային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները։ Ազգային պարկի բնական և լանդշաֆտային առանձնահատկությունները հնարավորություն են տալիս դիտարկել ձմեռային զբոսաշրջության տարբեր ձևերի զարգացումը՝ բնաճանաչողական և էկոտուրիստական երթուղիներ, ձմեռային քայլարշավներ, ձյունակոշիկներով զբոսանքներ (snowshoeing), բնության և թռչունների դիտարկում, լուսանկարչական և այլ տուրեր։
https://meteomonitoring.am/web/information-platform/news?id=253
Original on Telegram