Normal

2026 թվականի հոկտեմբեր ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում

2026 թվականի հոկտեմբեր ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում Հոկտեմբերը Հայաստանում ջերմ էր և խոնավ։ Օդի միջին ջերմաստիճանը կազմել է 9․6 °C, որը նորմայից բարձր էր՝ 1․3°C-ով։ Այն 10-րդ տաք հոկտեմբերն էր սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը կազմել է 60․1 մմ, որը կազմել է նորմայի 141․2 %-ը։ Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է հոկտեմբերի 16-ին՝ Կապանում՝ 32․1°C, իսկ ամենացածրը հոկտեմբերի 11-ին Աշոցքում՝ -4․1 °C։ Բարձր ջերմաստիճաններով առանձնացավ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը, երբ օրական միջին ջերմաստիճանները շրջանների մեծ մասում նորմայից բարձր էին 2-3°C-ով, իսկ առանձին օրերին՝ 5-7 °C-ով։ Հոկտեմբերի 18-19-ը օդի առավելագույն ջերմաստիճանները Վայոց Ձորի հովիտներում և Արարատյան դաշտում հասան 27-28°C-ի, իսկ Սյունիքի հովիտներում գերազանցեցին 30 °C-ը։ https://www.meteomonitoring.am/web/information-platform/news?id=251
Original on Telegram
0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment