Обычное
2026 թվականի հոկտեմբեր ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում
2026 թվականի հոկտեմբեր ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում
Հոկտեմբերը Հայաստանում ջերմ էր և խոնավ։ Օդի միջին ջերմաստիճանը կազմել է 9․6 °C, որը նորմայից բարձր էր՝ 1․3°C-ով։ Այն 10-րդ տաք հոկտեմբերն էր սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը կազմել է 60․1 մմ, որը կազմել է նորմայի 141․2 %-ը։
Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է հոկտեմբերի 16-ին՝ Կապանում՝ 32․1°C, իսկ ամենացածրը հոկտեմբերի 11-ին Աշոցքում՝ -4․1 °C։
Բարձր ջերմաստիճաններով առանձնացավ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը, երբ օրական միջին ջերմաստիճանները շրջանների մեծ մասում նորմայից բարձր էին 2-3°C-ով, իսկ առանձին օրերին՝ 5-7 °C-ով։ Հոկտեմբերի 18-19-ը օդի առավելագույն ջերմաստիճանները Վայոց Ձորի հովիտներում և Արարատյան դաշտում հասան 27-28°C-ի, իսկ Սյունիքի հովիտներում գերազանցեցին 30 °C-ը։
Տեղումնառատ էին հոկտեմբերի առաջին և երրորդ տասնօրյակները։ Հոկտեմբերի 22-ին տեղումների քանակը առանձին շրջաններում կազմել է 20-30 մմ, իսկ Արթիկում դիտվեց նաև կարկուտ։ Առաջին ձյունը տեղացել է հոկտեմբերի 2-ին Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում՝ 3229 մետր բարձրության վրա, որտեղ ձյան շերտի բարձությունը կազմել է 3 սմ։
1935 թվականից իրականացվող դիտարկումների համաձայն ամենատաք հոկտեմբերը դիտվել է 1952 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 10․4°C, իսկ ամենացուրտը՝ 1951 թվականին՝ 3․4°C միջին ամսական ջերմաստիճանով։
Ամենախոնավ հոկտեմբերը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 149․2 մմ, իսկ ամենաչորը՝ 1974 թվականին՝ 7․1 մմ տեղումների քանակով։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․4 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 12 մմ-ով։
Оригинал в Telegram