Обычное
📌 Նոյեմբերի 5-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու օդերևութաբանական կայանը հյուրընկալել էր Գյումրի քաղաքի N25 հիմնական դպրոցի աշակերտները։
#ճանաչողականայց
#Հայհիդրոմետ #Armhydromet
📌 Նոյեմբերի 5-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու օդերևութաբանական կայանը հյուրընկալել էր Գյումրի քաղաքի N25 հիմնական դպրոցի աշակերտները։
🌦️ Ճանաչողական այցի ընթացքում կայանի աշխատակիցները ներկայացրել են օդերևութաբանական դիտարկումների կազմակերպման ընթացքը, աշակերտներին ծանոթացրել կայանում կիրառվող սարքավորումներին ու գործիքներին, ինչպես նաև դրանց միջոցով եղանակային տարբեր ցուցանիշների չափման և գրանցման աշխատանքներին։
☀️ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև արևափայլի տևողության գրանցման սարքին՝ հելիոգրաֆին։ Սարքի ապակե գնդի միջոցով արևի ճառագայթները կենտրոնացվում են հատուկ գրանցաթղթի վրա՝ թողնելով հետք, որի հիման վրա որոշվում է տվյալ ժամանակահատվածում արևափայլի տևողությունը։
🤝 Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու օդերևութաբանի մասնագիտական աշխատանքին, կիրառվող սարքավորումների նշանակությանը և օդերևութաբանական դիտարկումների կարևորությանը։
Оригинал в Telegram