Սովորական

📌 Նոյեմբերի 5-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու օդերևութաբանական կայանը հյուրընկալել էր Գյումրի քաղաքի N25 հիմնական դպրոցի աշակերտները։

#ճանաչողականայց #Հայհիդրոմետ #Armhydromet 📌 Նոյեմբերի 5-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու օդերևութաբանական կայանը հյուրընկալել էր Գյումրի քաղաքի N25 հիմնական դպրոցի աշակերտները։ 🌦️ Ճանաչողական այցի ընթացքում կայանի աշխատակիցները ներկայացրել են օդերևութաբանական դիտարկումների կազմակերպման ընթացքը, աշակերտներին ծանոթացրել կայանում կիրառվող սարքավորումներին ու գործիքներին, ինչպես նաև դրանց միջոցով եղանակային տարբեր ցուցանիշների չափման և գրանցման աշխատանքներին։ ☀️ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև արևափայլի տևողության գրանցման սարքին՝ հելիոգրաֆին։ Սարքի ապակե գնդի միջոցով արևի ճառագայթները կենտրոնացվում են հատուկ գրանցաթղթի վրա՝ թողնելով հետք, որի հիման վրա որոշվում է տվյալ ժամանակահատվածում արևափայլի տևողությունը։ 🤝 Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու օդերևութաբանի մասնագիտական աշխատանքին, կիրառվող սարքավորումների նշանակությանը և օդերևութաբանական դիտարկումների կարևորությանը։
Բնօրինակը Telegram-ում
0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար