Обычное

⛅️🌦️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

⛅️🌦️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ նոյեմբերի 5-10-ը 🟦 Երևանում նոյեմբերի 5-ի երեկոյան, 6-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 5-ին նաև ամպրոպ, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 🟦 Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում պասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 8-10, 9-10-ի գիշերը՝ 6-8 աստիճանով։ https://www.meteomonitoring.am/web/meteorology/weather-forecast-in-armenia/1 https://t.me/ArmhydrometWeatherForecast@_bot
Оригинал в Telegram
0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать