Important
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 3-ին ժամը 00։55-ից դադարեցվել է Երևան քաղաքի Դեմիրճյան, Սարմենի, Զարուբյան, Գ.Հարությունյան փողոցների, Ալիխանյան փակուղու, Արամի նրբանցքի, Անտառային, Բաղրամյան պողոտայի թիվ 1-ից 46 բազմաբնակարան շենքերի, Սարյան փողոցի թիվ 2-ից 20 բազմաբնակարան շենքերի, Մոսկովյան փողոցի թիվ 18-ից 38 բազմաբնակարան շենքերի, Թամանյան փողոցի թիվ 1, 3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Original on Telegram