Սովորական
🌍 ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
🌍 ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
ՇՄՆ «ՀԱՅՀԻԴՐՈՄԵՏ» ՊՈԱԿ-ՈՒՄ
🌡️ Կլիմայական անոմալիաները օդի ջերմաստիճանի, տեղումների քանակի և այլ կլիմայական ցուցանիշների զգալի շեղումներն են կլիմայական նորմայից։ Դրանք կարող են ուղեկցվել ծայրահեղ եղանակային երևույթներով՝ վտանգելով մարդկանց կյանքը, ինչպես նաև հասցնել զգալի տնտեսական վնասներ։
📈 Վերջին տասնամյակներում կլիմայական անոմալիաների հաճախականությունը և ուժգնությունը աճել է աշխարհում և Հայաստանում, որը կարող է պայմանավորված լինել կլիմայի գլոբալ փոփոխությամբ։
🔬 Հոկտեմբեր ամսին հեղինակավոր «Nature Partner Journals» գիտական ամսագրերի շարքում հրապարակվել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի («Հայհիդրոմետ») կլիմայի ծառայության աշխատակիցների իրականացրած գիտական ուսումնասիրությունը։ Այն վերաբերվում է վերջին տասնամյակներում Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխության և կլիմայական անոմալիաների ազդեցությանը։
🌡️ Հայաստանում օդի ջերմաստիճանի աճի տեմպերը 2-3 անգամ գերազանցում են գլոբալ տաքացման միջին ցուցանիշները՝ հավասարվելով Եվրոպայում արձանագրվող տաքացման միտումներին։ Ի դեպ, Եվրոպան համարվում է ամենաարագ տաքացող աշխարհամասը Երկրագնդի վրա։ Հայաստանում գրանցված ամենատաք չորս տարիները դիտվել են 2010-2023 թվականներին, զգալիորեն ավելացել է ծայրահեղ տաք ամիսների կրնկնելիությունը։
🌤️ Վերլուծվել է 2023 թվականի մարտ, նոյեմբեր և դեկտեմբեր ամսիներին դիտված անոմալ տաք եղանակակլիմայական պայմանները Հայաստանում և տարածաշրջանում։
❄️ Գնահատվել է բարձր ջերմաստիճանների ազդեցությունը ձնածածկույթի վրա։ Այս ամիսներին ձնածածկույթի սակավություն է գրանցվել նույնիսկ բարձր լեռնային գոտիներում՝ 3000 մետր և ավելի բարձրություններում։
🏔️ Ուսումնասիրվել է մթնոլորտի ընդհանուր շրջանառության, օդային զանգվածների տեղաշարժի, ինչպես նաև տեղական գործոնների՝ լեռնային ռելիեֆի, ազդեցությունը բարձր ջերմաստիճանների ձևավորման վրա։
📑 Ուսումնասիրության արդյունքները կարող են օգտակար լինել Հայաստանում և տարածաշրջանում կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, անոմալ բարձր ջերմաստիճանների միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսման, ինչպես նաև կլիմայական անոմալիաների ազդեցության գնահատման խնդիրներում։
📚 Ուսումնասիրությունը հրապարակվել է npj Climate and Atmospheric Science գիտական ամսագրում։
🔗 Հոդվածի հղումը ստորև՝ https://www.nature.com/articles/s41612-026-01544-z
#ClimateChange #Armhydromet
Բնօրինակը Telegram-ում