Սովորական

🌍 ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

🌍 ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՄՆ «ՀԱՅՀԻԴՐՈՄԵՏ» ՊՈԱԿ-ՈՒՄ 🌡️ Կլիմայական անոմալիաները օդի ջերմաստիճանի, տեղումների քանակի և այլ կլիմայական ցուցանիշների զգալի շեղումներն են կլիմայական նորմայից։ Դրանք կարող են ուղեկցվել ծայրահեղ եղանակային երևույթներով՝ վտանգելով մարդկանց կյանքը, ինչպես նաև հասցնել զգալի տնտեսական վնասներ։ 📈 Վերջին տասնամյակներում կլիմայական անոմալիաների հաճախականությունը և ուժգնությունը աճել է աշխարհում և Հայաստանում, որը կարող է պայմանավորված լինել կլիմայի գլոբալ փոփոխությամբ։ 🔬 Հոկտեմբեր ամսին հեղինակավոր «Nature Partner Journals» գիտական ամսագրերի շարքում հրապարակվել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի («Հայհիդրոմետ») կլիմայի ծառայության աշխատակիցների իրականացրած գիտական ուսումնասիրությունը։ Այն վերաբերվում է վերջին տասնամյակներում Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխության և կլիմայական անոմալիաների ազդեցությանը։ 🌡️ Հայաստանում օդի ջերմաստիճանի աճի տեմպերը 2-3 անգամ գերազանցում են գլոբալ տաքացման միջին ցուցանիշները՝ հավասարվելով Եվրոպայում արձանագրվող տաքացման միտումներին։ Ի դեպ, Եվրոպան համարվում է ամենաարագ տաքացող աշխարհամասը Երկրագնդի վրա։ Հայաստանում գրանցված ամենատաք չորս տարիները դիտվել են 2010-2023 թվականներին, զգալիորեն ավելացել է ծայրահեղ տաք ամիսների կրնկնելիությունը։ 🌤️ Վերլուծվել է 2023 թվականի մարտ, նոյեմբեր և դեկտեմբեր ամսիներին դիտված անոմալ տաք եղանակակլիմայական պայմանները Հայաստանում և տարածաշրջանում։ ❄️ Գնահատվել է բարձր ջերմաստիճանների ազդեցությունը ձնածածկույթի վրա։ Այս ամիսներին ձնածածկույթի սակավություն է գրանցվել նույնիսկ բարձր լեռնային գոտիներում՝ 3000 մետր և ավելի բարձրություններում։ 🏔️ Ուսումնասիրվել է մթնոլորտի ընդհանուր շրջանառության, օդային զանգվածների տեղաշարժի, ինչպես նաև տեղական գործոնների՝ լեռնային ռելիեֆի, ազդեցությունը բարձր ջերմաստիճանների ձևավորման վրա։ 📑 Ուսումնասիրության արդյունքները կարող են օգտակար լինել Հայաստանում և տարածաշրջանում կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, անոմալ բարձր ջերմաստիճանների միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսման, ինչպես նաև կլիմայական անոմալիաների ազդեցության գնահատման խնդիրներում։ 📚 Ուսումնասիրությունը հրապարակվել է npj Climate and Atmospheric Science գիտական ամսագրում։ 🔗 Հոդվածի հղումը ստորև՝ https://www.nature.com/articles/s41612-026-01544-z #ClimateChange #Armhydromet
Բնօրինակը Telegram-ում
0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար