Обычное

⛅️🌦️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

⛅️🌦️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը 🟦 Երևանում 30-ի ցերեկը, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 🟦 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ի կեսօրից հետո, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7, մյուս շրջաններում 2-4 աստիճանով։ https://www.meteomonitoring.am/web/meteorology/weather-forecast-in-armenia/1 https://t.me/ArmhydrometWeatherForecast_bot #եղանակըՀայաստանում #եղանակնայսօր #հոկտեմբերի30
Оригинал в Telegram
0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать