Կարևոր
Գազամատակարարման վթարային դադարեցում Արագածոտնի մարզի որոշ բնակավայրերում
Գազամատակարարման վթարային դադարեցում Արագածոտնի մարզի որոշ բնակավայրերում
Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 30-ին ժամը 11:00-ից դադարեցվել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ, Օշական, Փոքր Օշական, Սասունիկ բնակավայրերի, Կարին թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Բնօրինակը Telegram-ում