Important
Գազամատակարարման վթարային դադարեցում Աջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում
Գազամատակարարման վթարային դադարեցում Աջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում
Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 27-ին ժամը 16։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան, Հալաբյան, Քրքորյան, Էստոնական, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի, Ֆուչիկի փողոցի թիվ 1/1, 1/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Original on Telegram