Normal

📌 Հոկտեմբերի 22-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու օդերևութաբանական կայանը հյուրընկալել էր Շիրակի մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին՝…

#ճանաչողականայց #Հայհիդրոմետ #Armhydromet 📌 Հոկտեմբերի 22-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու օդերևութաբանական կայանը հյուրընկալել էր Շիրակի մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ ճանաչողական այցի շրջանակներում։ ✅ Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են կայանի գործունեությանը, օդերևութաբանական դիտարկումների անցկացման ընթացքին, ինչպես նաև ստացված տվյալների հավաքագրման և փոխանցման գործընթացին։ 🌡️ Կայանի աշխատակիցները ներկայացրել են դիտարկումների իրականացման համար նախատեսված գործիքներն ու սարքավորումները, բացատրել դրանց կիրառման նշանակությունը և աշխատանքի սկզբունքները։ Աշակերտները նաև հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու օդերևութաբանական դիտարկումների կատարմանը։ 🌦️ Նման այցելությունները նպաստում են աշակերտների գիտելիքների ընդլայնմանը, օգնում տեսական պատկերացումները կապել գործնական աշխատանքի հետ և բացահայտել օդերևութաբանական դիտարկումների կարևորությունը եղանակային պայմանների ուսումնասիրման ու գնահատման գործում։
Original on Telegram
0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment