Обычное

🌿 Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն.

🌿 Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հոկտեմբերի 19-25-ը 🌱 Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը և դաշտային անհրաժեշտ միջոցառումները։ 🔸 Լեռնային շրջաններում առաջացել է աշնանացան ցորենի երրորդ տերևը, շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը: 🔸 Նախալեռներում առաջացել են աշնանացան ցորենի հանգուցային արմատները, հովտային շրջաններում այն ծլել է։ 🔸 Հովտային շրջաններում դեռ շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների բերքահավաքը։ 📌 Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները՝ բարելավվելով աշնանացան ցորենի զարգացման պայմանները: 📌 Շարունակվել է տերևների աշնանային գունաթափումը և տերևաթափը։ 📌 Հողի խոնավության պաշարները հողի 20–40 սմ խորության շերտում կազմել են լեռնային և նախալեռնային շրջաններում՝ 11-55%, իսկ հովտային շրջաններում՝ 10–43%։
Оригинал в Telegram
0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать