Սովորական
🌿 Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն.
🌿 Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն.
հոկտեմբերի 19-25-ը
🌱 Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը և դաշտային անհրաժեշտ միջոցառումները։
🔸 Լեռնային շրջաններում առաջացել է աշնանացան ցորենի երրորդ տերևը, շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը:
🔸 Նախալեռներում առաջացել են աշնանացան ցորենի հանգուցային արմատները, հովտային շրջաններում այն ծլել է։
🔸 Հովտային շրջաններում դեռ շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների բերքահավաքը։
📌 Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները՝ բարելավվելով աշնանացան ցորենի զարգացման պայմանները:
📌 Շարունակվել է տերևների աշնանային գունաթափումը և տերևաթափը։
📌 Հողի խոնավության պաշարները հողի 20–40 սմ խորության շերտում կազմել են լեռնային և նախալեռնային շրջաններում՝ 11-55%, իսկ հովտային շրջաններում՝ 10–43%։
Բնօրինակը Telegram-ում