Обычное
📌 Հոկտեմբերի 21-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի օդերևութաբանական կայանում հյուրընկալվել էին Լոռու մարզի Վանաձորի Վ․ Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական…
#ճանաչողականայց
#Հայհիդրոմետ #Armhydromet
📌 Հոկտեմբերի 21-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի օդերևութաբանական կայանում հյուրընկալվել էին Լոռու մարզի Վանաձորի Վ․ Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոցի աշակերտները։
🌦️ Ճանաչողական այցի ընթացքում կայանի աշխատակիցները ներկայացրել են օդերևութաբանական դիտարկումների կազմակերպման ընթացքը, աշակերտներին ծանոթացրել կայանում օգտագործվող սարքավորումներին և գործիքներին, ինչպես նաև դրանց միջոցով եղանակային տարբեր ցուցանիշների չափման ու գրանցման աշխատանքներին։
🤝 Այցի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու օդերևութաբանի աշխատանքին, տեղեկանալու օդերևութաբանական դիտարկումների առանձնահատկություններին և հասկանալու դրանց կարևորությունը եղանակային տվյալների հավաքագրման ու հավաստի տեղեկատվության ապահովման գործում։
Оригинал в Telegram