Սովորական

📌 Հոկտեմբերի 21-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի օդերևութաբանական կայանում հյուրընկալվել էին Լոռու մարզի Վանաձորի Վ․ Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական…

#ճանաչողականայց #Հայհիդրոմետ #Armhydromet 📌 Հոկտեմբերի 21-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի օդերևութաբանական կայանում հյուրընկալվել էին Լոռու մարզի Վանաձորի Վ․ Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոցի աշակերտները։ 🌦️ Ճանաչողական այցի ընթացքում կայանի աշխատակիցները ներկայացրել են օդերևութաբանական դիտարկումների կազմակերպման ընթացքը, աշակերտներին ծանոթացրել կայանում օգտագործվող սարքավորումներին և գործիքներին, ինչպես նաև դրանց միջոցով եղանակային տարբեր ցուցանիշների չափման ու գրանցման աշխատանքներին։ 🤝 Այցի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու օդերևութաբանի աշխատանքին, տեղեկանալու օդերևութաբանական դիտարկումների առանձնահատկություններին և հասկանալու դրանց կարևորությունը եղանակային տվյալների հավաքագրման ու հավաստի տեղեկատվության ապահովման գործում։
Բնօրինակը Telegram-ում
0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար