Обычное

🔗Հոկտեմբերի 24-ին -ի Կանաչ գոտում՝ Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի () տաղավարում, «Academia–State Partnership: Statistics, Machine Learning, and AI for Climate and…

🔗Հոկտեմբերի 24-ին #COP17-ի Կանաչ գոտում՝ Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի (#AUCB) տաղավարում, «Academia–State Partnership: Statistics, Machine Learning, and AI for Climate and Biodiversity Data Analysis and Automation» խորագրով միջոցառման շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) գործընկերներ Հաբեթ Մադոյանը և Վահե Մովսիսյանը ներկայացրել են #Հայհիդրոմետի հետ համագործակցության շրջանակում մշակված տվյալների վերլուծության ու վիզուալիզացիայի հարթակները։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ 〰🖇Մշակված հարթակներն արդեն ներդրվել են Հայհիդրոմետի աշխատանքներում՝ կատարելագործելով տվյալների վերլուծության, արդյունքների վիզուալիզացիայի և հաշվետվությունների պատրաստման գործընթացները։ 🖇Հայհիդրոմետի և ՀԱՀ-ի համագործակցությունը գիտական ներուժի և պետական կառույցի մասնագիտական փորձի համադրման օրինակ է։ 📌Կողմերը նախատեսում են շարունակել համատեղ աշխատանքները՝ կատարելագործելու առկա հարթակները, ընդլայնելու դրանց կիրառման հնարավորությունները և մշակելու նոր լուծումներ։
Оригинал в Telegram
0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать