Սովորական

📌Հոկտեմբերի 24-ին՝ COP17-ի շրջանակում անցկացված 2026 Biodiversity Capacity-Building and Development Forum ֆորումին մասնակցել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի…

📌Հոկտեմբերի 24-ին՝ COP17-ի շրջանակում անցկացված 2026 Biodiversity Capacity-Building and Development Forum ֆորումին մասնակցել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը` հանդես գալով Միջազգային համագործակցությունը՝ որպես ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման խթան․ Սևանա լճի օրինակը Հայաստանում» թեմայով զեկույցով։ ✅Ֆորումը միավորել է տարբեր երկրների ներկայացուցիչների և գործընկեր կազմակերպությունների՝ քննարկելու Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանն ուղղված կարողությունների զարգացման, գիտատեխնիկական համագործակցության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման հարցերը։ 🖇Իր զեկույցում Գայանե Շահնազարյանը ներկայացրել է Սևանա լճի ուսումնասիրության և պահպանության ոլորտում Հայաստանի փորձը՝ անդրադառնալով հայ-գերմանական գիտական համագործակցության կարևորությանը և SEVAMOD1 ու SEVAMOD2 ծրագրերի նշանակությանը։
Բնօրինակը Telegram-ում
0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար