Կարևոր

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ հոկտեմբերի 26-ին և 27-ին

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ հոկտեմբերի 26-ին և 27-ին   Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարին, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-Ապ», «Սեդամի», «Գևմիկ», «Արա-Արեգ», «Գեգա Սթար», «Լիհնիտիս», «Ֆասթ Գազ», «Ճանշին», «Նոյ Լենդ», «Ծովանոց», «Նինասե» ՍՊԸ-ների, սեփականատեր Հովհաննես Ալավերդյանի, նշված բնակավայերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։   Հոկտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Կարմիրգյուղ, Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերի, Սարուխան բնակավայրի մի հատվածի գազասպառողների, «Գահ-1» ՍՊԸ-ի, «Սամվել Զաքոյան» ԱՁ-ի, նշված բնակավայերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։   Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները❗️
Բնօրինակը Telegram-ում
0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար