Սովորական

📌 Հոկտեմբերի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել էր Լոռու մարզի Արջհովիտի միջնակարգ…

#ճանաչողականայց #Հայհիդրոմետ #Armhydromet 📌 Հոկտեմբերի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել էր Լոռու մարզի Արջհովիտի միջնակարգ դպրոցի աշակերտներին: 🌦️ Այցի ընթացքում կայանի աշխատակիցները աշակերտներին ներկայացրել են օդերևութաբանական դիտարկումների իրականացման գործընթացը, կիրառվող գործիքներն ու սարքավորումները, ինչպես նաև դրանց միջոցով տարբեր օդերևութաբանական պարամետրերի չափման և գրանցման կարգը։ 🤝 Աշակերտները ծանոթացել են օդերևութաբանի մասնագիտական աշխատանքին և հասկացել կանոնավոր ու ճշգրիտ օդերևութաբանական դիտարկումների կարևորությունը՝ եղանակային տեղեկատվության ձևավորման համար։
Բնօրինակը Telegram-ում
0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար