Important
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում հոկտեմբերի 22-ին
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում հոկտեմբերի 22-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 22-ին ժամը 15:30 -22:00-ն կդադարեցվի Երզնկյան փողոցի, Մարշալ Բաղրամյան 3-րդ նրբանցքի, Մարշալ Բաղրամյան 60-85 շենքերի, Օրբելի 4, 6 շենքերի, Ավետ Ավետիսյան 9-20 տների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Original on Telegram