Սովորական
📌 Հոկտեմբերի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել էր Գյումրու տնտեսագիտական վարժարան…
#ճանաչողականայց
#Հայհիդրոմետ #Armhydromet
📌 Հոկտեմբերի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել էր Գյումրու տնտեսագիտական վարժարան աշակերտներին։
✅ Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են օդերևութաբանական կայանի առօրյա գործունեությանը, եղանակային դիտարկումների իրականացման գործընթացին և տվյալների հավաքագրման ու փոխանցման համակարգին։
🌡️ Աշակերտներին ներկայացվել են օդերևութաբանական դիտարկումների ժամանակ օգտագործվող սարքավորումներն ու գործիքները, ինչպես նաև դրանց նշանակությունն ու աշխատանքային սկզբունքները։ Նրանք հնարավորություն են ունեցել տեղում հետևելու դիտարկումների իրականացման ընթացքին։
🌦️ Ճանաչողական այցը հնարավորություն է տալիս աշակերտներին տեսական գիտելիքները համադրել գործնական փորձի հետ և ավելի լավ պատկերացում կազմել եղանակի դիտարկման ու կանխատեսման կարևոր աշխատանքի մասին։
Բնօրինակը Telegram-ում