Обычное
🌍 Երևանում ընթացող ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում, հոկտեմբերի 20-ին Կապույտ գոտու «Data to Action» տաղավարում կայացել է…
🌍 Երևանում ընթացող ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում, հոկտեմբերի 20-ին Կապույտ գոտու «Data to Action» տաղավարում կայացել է «Հայաստանում կենսաբազմազանության մոնիթորինգի ազգային համակարգի ձևավորման ուղիները» խորագրով միջոցառումը։
🤝 Միջոցառման համակազմակերպիչներից էր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը (Հայհիդրոմետ)՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի և մյուս գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ։
🇦🇲 Միջոցառմանը զեկույցով հանդես է եկել Հայհիդրոմետի կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի ղեկավար Աստղիկ Ծատուրյանը։
🔎 Զեկույցի ընթացքում ներկայացվել են Հայաստանում կենսաբազմազանության մոնիթորինգի գործող համակարգը, դիտարկումների իրականացման մեթոդները, տվյալների հավաքագրման, պահպանման և վերլուծության մեխանիզմները, ինչպես նաև շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների վերաբերյալ տվյալների ինտեգրման հնարավորությունն ու կարևորությունը։
🤝 Հայհիդրոմետի մասնակցությունը COP17-ին՝ նաև որպես միջոցառման համակազմակերպիչ, ընդգծում է նրա կարևոր դերը կենսաբազմազանության մոնիթորինգի զարգացման, բնապահպանական տվյալների ինտեգրման և ազգային ու միջազգային համագործակցության ամրապնդման գործում։
https://meteomonitoring.am/web/information-platform/news?id=240
#COP17
#Armhydromet
#BiodiversityMonitoring
#Biodiversity
#Հայհիդրոմետ
Оригинал в Telegram