Важное

Վթարային ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում հոկտեմբերի 21/22-ին

Վթարային ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում հոկտեմբերի 21/22-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 21-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 11:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Դավթաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրների,Մարգարյան, Ֆուչիկի, Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Շիրազի, Մազմանյան փողոցները իրենց նրբանցքներով, Հալաբյան 22-38 համարները իրենց կոտորակներով, Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի, Եղվարդ քաղաքի, Արագածոտնի մարզի՝ Նոր Երզնկա, Սաղմոսավան, Ուշի գյուղերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Оригинал в Telegram
0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать