Normal

🌿 Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն.

🌿 Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հոկտեմբերի 12-18-ը 🌱 Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը և դաշտային անհրաժեշտ միջոցառումները։ 🔸Հովտային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները, ինչպես նաև կատարվել է պտղատուների և բանջարանոցայինների բերքահավաք։ 🔸 Նախալեռնային շրջաններում կարտոֆիլի բերքահավաքը ավարտվել է, իսկ լեռնային շրջաններում դեռ շարունակվել է կարտոֆիլի, կաղամբի և հնդավորների բերքահավաքը։ 📌 Սկսվել է տերևների աշնանային գունաթափումը և տերևաթափը: 📌 Հողի խոնավության պաշարները հողի 20–40 սմ խորության շերտում կազմել են լեռնային շրջաններում՝ 12-54%, նախալեռնային շրջաններում՝ 11-51%, իսկ հովտային շրջաններում՝ 11–42%։
Original on Telegram
0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment