Սովորական
🌿 Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն.
🌿 Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն.
հոկտեմբերի 12-18-ը
🌱 Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը և դաշտային անհրաժեշտ միջոցառումները։
🔸Հովտային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները, ինչպես նաև կատարվել է պտղատուների և բանջարանոցայինների բերքահավաք։
🔸 Նախալեռնային շրջաններում կարտոֆիլի բերքահավաքը ավարտվել է, իսկ լեռնային շրջաններում դեռ շարունակվել է կարտոֆիլի, կաղամբի և հնդավորների բերքահավաքը։
📌 Սկսվել է տերևների աշնանային գունաթափումը և տերևաթափը:
📌 Հողի խոնավության պաշարները հողի 20–40 սմ խորության շերտում կազմել են լեռնային շրջաններում՝ 12-54%, նախալեռնային շրջաններում՝ 11-51%, իսկ հովտային շրջաններում՝ 11–42%։
Բնօրինակը Telegram-ում