Обычное
🗓️ 🖥️ Հոկտեմբերի 19-30-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը (Հայհիդրոմետ) իր գործունեությունը կներկայացնի COP17-ի Կանաչ գոտու տաղավարում:
🗓️ 🖥️ Հոկտեմբերի 19-30-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը (Հայհիդրոմետ) իր գործունեությունը կներկայացնի COP17-ի Կանաչ գոտու տաղավարում:
🔗🏞️ Այցելուներին կներկայացվեն հիդրոօդերևութաբանական դիտարկումների և շրջակա միջավայրի մոնիթորինգի, այդ թվում՝ կենսաբազմազանության մոնիթորինգի ոլորտում իրականացվող հիմնական աշխատանքները։
🦔🍃🌳 Կենսաբազմազանության մոնիթորինգն ու ուսումնասիրությունը Հայհիդրոմետի աշխատանքի կարևոր մասն են։ Այս բնագավառում իրականացնում ենք ինդիկատորային, Կարմիր գրքում գրանցված ու ինվազիվ տեսակների ուսումնասիրություն, ինչպես նաև գետերի հիդրոկենսաբանական մոնիթորինգ:
📊 Մեր կողմից հավաքագրած տվյալներն ու գիտական հետազոտությունները հուսալի հիմք են բնության և էկոհամակարգերի պահպանությանն ուղղված ծրագրերի համար։
✅ COP17-ի Կանաչ գոտին հրաշալի հարթակ է՝ ներկայացնելու մեր մասնագիտական ներուժը, ընդգծելու բնապահպանական մոնիթորինգի դերը և ընդլայնելու միջազգային համագործակցությունը։
💚 Սիրով հրավիրում ենք բոլորին այցելելու մեր տաղավար 💚։
Оригинал в Telegram