Սովորական

Հիդրոլոգիական մոդելավորման և հեղեղումների ռիսկի կառավարման դասընթաց՝ Հիդրոլոգիայի ծառայության մասնագետների համար:

Հիդրոլոգիական մոդելավորման և հեղեղումների ռիսկի կառավարման դասընթաց՝ Հիդրոլոգիայի ծառայության մասնագետների համար: 🗓️«EU4Green Recovery East» ծրագրի շրջանակներում 2026 թվականի հոկտեմբերի 5-6-ը Երևանում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության մասնագետների համար անցկացվել է «Հիդրոլոգիական և հիդրավլիկ մոդելավորում» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը։ Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնագետների գիտելիքներն ու գործնական հմտությունները հիդրոլոգիական մոդելավորման և հեղեղումների ռիսկի գնահատման ու կառավարման ոլորտներում։ Վերապատրաստման ընթացքում մասնակիցներն աշխատել են QGIS, HEC-HMS ծրագրային միջավայրերում՝ ձեռք բերելով տվյալների մշակման, գետավազանների սահմանազատման, հիդրոլոգիական մոդելավորման, ինչպես նաև մոդելավորման արդյունքների վերլուծության գործնական հմտություններ։ Դասընթացը նպաստում է Հիդրոլոգիայի ծառայության մասնագետների կարողությունների զարգացմանը՝ հիդրոլոգիական կանխատեսումների կատարելագործման և հեղեղումների ռիսկերի արդյունավետ կառավարման ուղղությամբ։
Բնօրինակը Telegram-ում
0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար