Normal
🌦️ 🌤️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
🌦️ 🌤️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը
🟨 Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
🟨 Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 4-5-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Հոկտեմբերի 1-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-5, 4-ի գիշերը ևս 3-6 աստիճանով։
https://www.meteomonitoring.am/web/meteorology/weather-forecast-in-armenia/7
https://t.me/ArmhydrometWeatherForecast_bot
#եղանակըՀայաստանում #եղանակնայսօր #սեպտեմբերի30
Original on Telegram