Normal

📌 Սեպտեմբերի 30-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել էր Շիրակի մարզի Ախուրյանի թիվ N2 հիմնական…

#ճանաչողականայց #Հայհիդրոմետ #Armhydromet 📌 Սեպտեմբերի 30-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել էր Շիրակի մարզի Ախուրյանի թիվ N2 հիմնական դպրոցի աշակերտներին։ ✅ Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են օդերևութաբանական կայանի առօրյա գործունեությանը, եղանակային դիտարկումների իրականացման գործընթացին և տվյալների հավաքագրման ու փոխանցման համակարգին։ 🌡️ Աշակերտներին ներկայացվել են օդերևութաբանական դիտարկումների ժամանակ օգտագործվող սարքավորումներն ու գործիքները, ինչպես նաև դրանց նշանակությունն ու աշխատանքային սկզբունքները։ Նրանք հնարավորություն են ունեցել տեղում հետևելու դիտարկումների իրականացման ընթացքին։ 🌦️ Ճանաչողական այցը հնարավորություն է տալիս աշակերտներին տեսական գիտելիքները համադրել գործնական փորձի հետ և ավելի լավ պատկերացում կազմել եղանակի դիտարկման ու կանխատեսման կարևոր աշխատանքի մասին։
Original on Telegram
0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment