Обычное
🌿 Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն.
🌿 Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն.
սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը
🌱 Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական աշխատանքները և մասսայական բերքահավաքը։
Հովտային շրջաններում կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի, խաղողի, սերկևիլի, նռան, ընկույզի, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ հնդավորների, կարտոֆիլի, կաղամբի բերքահավաք։
🔸 Նախալեռնային շրջաններում շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի, իսկ հովտային շրջաններում սկսվել են նախացանքի աշխատանքները։
📌 Շաբաթվա վերջին օրերին դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները՝ բարելավվելով նախացանքի, ցանքի, հատիկի աճի և զարգացման պայմանները:
📌 Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի և 4-ի լույս 5-ի գիշերներին Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջանների առանձին հատվածներում օդի նվազագույն ջերմաստիճանները գրանցվել են -0․5․․․-3․8°C, իսկ հողի մակերևույթին՝ -2 ․․․-4°C։
https://www.facebook.com/share/p/1EqFaMwERh/
Оригинал в Telegram